ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԸԳԵՅ ՇՔԵՐԹՆԵՐԻ ԱՐՏՈՆՄԱՆ, ԱՅԼԱՍԵՐՄԱՆ ՔԱՐՈԶԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐ
(սկիզբը` այստեղ)
Ոչ թե Հայաստանին ու հայերիս, այլ մեր արտաքին ու ներքին թշնամիներին, ներառյալ՝ Նիկոլին ու Նիկոլի իշխանությանը հովանավորող, աջակցող Միացյալ Նահանգներն իրեն մեր երկրում արդեն ամենացինիկ ու լկտի կերպով պահելու և գործելու իրավունք է վերապահել:
Հայաստանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, այստեղ «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացում ցանկացող (պահանջող) սոդոմական դեսպան Անդրեա Վիկտորինից բացի, մեր երկրում սոդոմական այլ դեսպաններ էլ կան, ինչպես, օրինակ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը և Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը:
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր նստավայրում երեկ հյուրընկալելով դեսպանատան, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի, Եվրոպայի խորհրդի և ԵՄ կողմից հովանավորվող, աջակցվող այլասերվածների կամ, այսպես կոչված, «ԼԳԲՏՔԻ+ համայնքի» (լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների, քվիր, ինտերսեքս և սեռական այլ, ոչ բնական կողմնորոշում ունեցող անձանց, հնարավոր է, նաև զոոֆիլների) ներկայացուցիչներին, ոչ ավելի, ոչ պակաս հայտարարել է .
«LGBTQI+ իրավունքները մարդու իրավունքներ են։ Ինձ համար պատիվ է ողջունել LGBTQI+ համայնքին և մյուսներին իմ նստավայրում:
#Հպարտության ամիս»,– գրել է ԱՄՆ սոդոմական դեսպանը Twitter-ի իր միկրոբլոգում։
Առանձնապես զարմանալու և մեկնաբանելու բան չկա, երբ ԱՄՆ սոդոմական, աստվածամերժ և աստվածամարտ դեսպանն իր նստավայրում այլասերվածների ներկայացուցիչներին հյուրընկալելը և ողջունելը ոչ թե անպատվություն, այլ պատիվ է համարում, ու դրանով իսկ ևս մեկ անգամ ցույց տալիս Միացյալ Նահանգների հրեշավոր դեմքը:
Եվ ինչո՞վ, ինչի՞ վրա է հպարտանում սոդոմական դեսպանը, նրա՞, որ կամովին Դժոխքի ուղեգիր է վերցրել…
Ընդգծենք, որ հպարտությունը յոթ մահացու մեղքերից առաջինն է: ԱՄՆ բարձրագույն դիվանագիտական կորպուսի կադրային ծառայող, նախարար-խորհրդականի դիվանագիտական աստիճան ունեցող Քրիստինա Քվինը դժվար թե սա չիմանար:
Ո՛չ, «ԼԳԲՏՔԻ +» կոչվածի ոչ բոլոր իրավունքներն են մարդու իրավունքներ, մասնավորապես, դրանից դուրս են ԶԼՄ-ներով և այլ կերպ այլասերման քարոզի (ներառյալ, այսպես կոչված, «գեյ շքերթների» կամ այլասերվածների շքերթների անցկացման) իրավունքը, որի առջև ու դրա դեմ հանդես եկողներին քրեական պատասխանատվության ենթարկելու առջև կանաչ լույս է վառված Եվրոպայի խորհրդի ցնկնած Ստամբուլյան կոնվենցիայով, այն կոնվենցիայով, որը Հայաստանում վավերացնելու անթաքույց մտադրություն է դրսևորում Նիկոլի իշխանությունը:
Հարկ է նկատի ունենալ նաև, որ Ռուսաստանի ու նրա նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ վայրահաչողներն ու նրանց զրպարտողները, սորոսականներն ու մյուսները, ներառյալ՝ «Սասնա ծռեր», «Ազգային ժողովրդավարական բևեռ» (ԱԺԲ) կոչվածները և Նիկոլի թայֆայի գերակշիռ մասը, ըստ էության, կողմնակիցներն են այլասերվածների հովանավոր, նրանց «իրավունքների» պաշտպան ԱՄՆ-ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի, նրանց հանցավոր, հրեշավոր քաղաքականության սատարողներն են, մի մասն էլ՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի գործակալներ:
Ինչպես արդեն նշել ենք, արևմտյան «քաղաքակրթությունը» խելակորույս գնում, ավելի ճիշտ, վազում է Սատանայի գիրկը, դեպի անդունդ, վերջնական հանգրվանը՝ Դժոխք:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՍԵՔՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Դեռ այս տարվա մայիսի 30-ին «Փաստինֆոն» տեղեկացրեց , որ «Շվեդիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը պաշտոնապես գրանցեց սեքսը որպես սպորտաձև», և որ «Հունիսին այս երկրում կկայանա պատմության մեջ սեքսի առաջին Եվրոպայի առաջնությունը»։
Ըստ նույն աղբյուրի, «Այս մասին հաղորդվում է տեղական սեքսի ֆեդերացիայի (SSF) պաշտոնական կայքում։
Մրցաշարը կանցկացվի Գյոթեբորգի մոտ, կմեկնարկի հունիսի 8-ին և կտևի մի քանի շաբաթ։ Դրան կմասնակցեն աշխարհի 20 երկրների ներկայացուցիչներ։ Նշվում է, որ առաջնությունն անցկացվելու է երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրի համար մասնակիցները պետք է որոշակի քանակությամբ միավորներ վաստակեն։
Մրցումների հեռարձակումը կազմակերպվելու է հատուկ ռեսուրսով, իսկ մասնակիցների բոլոր ծախսերը հոգալու է ֆեդերացիան։
Մրցումները կանցկացվեն 16 կարգերով՝ այդ թվում գայթակղություն, մարմնի տարբեր մասերի մերսում, արտաքին տեսք, ամենագեղեցիկ և դժվար դիրքեր և այլն»։
Շվեդիայի Սեքսի ֆեդերացիան (SSF), որը հիմնադրվել է 2016 թ. և ունի ավելի քան 3000 անդամ և ավելի քան 30 ասոցիացիաներ ամբողջ երկրում, այժմ աշխարհում միակ կազմակերպությունն է, որ սեքսը համարում է որպես սպորտաձև։
Հետագայում ԶԼՄ- ների հրապարակումներից հայտնի դարձավ, որ Շվեդիայում սեքսը որպես պաշտոնական սպորտաձև գրանցելու SSF- ի հայտը մերժվել է փաստաթղթերի ոչ պատշաճ լրացման պատճառով, այսինքն՝ հնարավոր է, որ առաջիկայում փաստաթղթերը ճիշտ լրացնելուց հետո գրանցվի: Այնուհանդերձ, չնայած վերոնշյալին, սեքսի Եվրոպայի առաջին առաջնությունը հունիսի 8-ից արդեն սկսվել է և տևելու է մի քանի շաբաթ: Այս պահին առաջնությանը մասնակցում է 19 երկրի ներկայացուցիչ։
Սեքսն, առանց սիրո, ընդամենն անասնական հաճույք է և մարդուն վերածում է անասունի, ինչպես մնացյալ ողջ կենդանական աշխարհից մարդուն տարբերող հիմնական հատկանշի՝ ամոթի բացակայությունը:
Ավելորդ չենք համարում հիշեցնել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի մտերիմ ընկեր և հովանավորյալ, այժմ «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի դեռ 2017 թ. հուլիսի 17-ի ֆեյսբուքյան գրառումից որոշ տողեր, որոնք արտահայտում են Հայաստանում իր կամ իր հետևում կանգնած արևմտյան ուժերի 10 սկանդալային նպատակներից մի քանիսը: Ալենը «Բաներ, որոնց փոփոխությունը Հայաստանում ժամանակի խնդիր է» վերտառության ներքո մասնավորապես գրել է .
«1. Մարիհուաննայի օրինականացում
2․Մարմնավաճառության օրինականացում
3․ Պոռնկագրական նյութերի պատրաստում և տարածման օրինականացում
4. ԼԳԲՏ անձանց ամուսնության օրինականացում
5․Վիզաների վերացում՝ Հայաստանի ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների միջև…»:
Կասկած չունենք, որ եթե հանդուրժենք Նիկոլի իշխանությունը, ապա կգա ժամանակ, որ Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի, գեյ շքերթներ էլ կանցկացվեն, սեքսը կգրանցվի որպես սպորտաձև, սեքսի առաջնություն էլ կանցկացվի, ընդ որում, նաև ԼԳԲՏՔԻ+ կենդանիների մասնակցությամբ, մարիհուաննայի և թքելու առաջնություններ էլ կանցկացվեն, մի խոսքով, ոմանց «վարդագույն» երազանքները կիրականանան:
Հետաքրքիր է՝ Ալենը Հայաստանում թքելը որպես սպորտաձև գրանցելու համար դիմե՞լ է արդեն պատկան մարմիններին:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ