Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության
16.05.2023 | 21:41

Այս առումով որևէ զարմանալի կամ անսպասելի բան տեղի չի ունեցել, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլն արել է այն, ինչի համար նրան բերել էին և ինքն եկել էր իշխանության: Դրանում համոզվելու համար բավական է կարդալ նրա խմբագրած «Հայկական ժամանակ» (իրականում՝ «Թուրքական ժամանակ») թերթում իր և այլոց որոշ հրապարակումներ, Նիկոլի «Երկրի հակառակ կողմը» «գիրքը», լսել վարչապետության շրջանում նրա մի շարք հրապարակային ելույթներ, կարդալ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամու կատարած որոշ գրառումներ:

Այլ խնդիր է, որ ոմանք այս ամենը չեն կարդացել ու լսել, ոմանք կարդացել, լսել, բայց չեն հասկացել, ուրիշներն էլ թեև կարդացել, լսել, հասկացել են, բայց իրենց չկարդացածի, չլսածի, չհասկացածի տեղ են դրել:

Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի ճիշտ, Նիկոլը և Ադրբեջանը (Նիկոլը միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնելու իրավունք չունի, քանի որ մեր երկրի լեգիտիմ վարչապետը չէ, ինչպես և Հայաստանի լեգիտիմ նախագահը չէր իր հոգևոր հայր Լևոն Տեր- Պետրոսյանը) մայիսի 14-ին Բրյուսելում ճանաչել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Նրանք ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի ամբողջականությանը 29,8 հազ քառ կմ տարածքով և Ադրբեջանի ամբողջականությանը՝ 89,6 հազ․ քառ կմ տարածքով։ Հայտարարվել է նաև, որ սահմանագծումը կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում:

Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է. «Երկու երկրների առաջնորդները հաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականին կնքված Ալմա-Աթայի հռչակագրին` հարգելով փոխադարձ տարածքային ամբողջականությունը` 29 800 քառակուսի կիլոմետր Հայաստանի դեպքում և 89 600 քառակուսի կիլոմետր՝ Ադրբեջանի պարագայում։ Սահմանագծման գործընթացը կլինի բանակցությունների միջոցով»։

Ըստ Միշելի, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրակարգի բոլոր հարցերը «Միացյալ Նահանգներում վերջերս կայացած դրական բանակցություններից հետո»:

«Անհրաժեշտ է պահպանել վերցված տեմպը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար,- հավելել է Եվրոպական խորհրդի նախագահը:- Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա մենք քննարկել ենք նաև սահմանագծման հետագա քայլերը։ Եվ այս ենթատեքստում առաջնորդները պայմանավորվել են սահմանային հարցերով երկկողմանի հանդիպումների վերսկսման մասին»:

Շառլ Միշելը՝ բանակցությունների կազմակերպման ԵՄ հիմնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելն է։ Ստում, կեղծում է Սատանայի այս եվրապոռնիկը, իրականում իր, ԵՄ-ի և իրենց տիրոջ նպատակը ոչ թե կայուն խաղաղությունն է, այլ պատերազմը կամ Արցախի արագ, իսկ Հայաստանի մի փոքր դանդաղ, աստիճանական կլանումն Ադրբեջանի կողմից: Հայ ժողովուրդը վաղուց պետք է ճանաչեր իր արտաքին ոխերիմ ու կեղծավոր թշնամիներին, որոնց ցանկը չի սահմանափակվում սոսկ Թուրքիայով և Ադրբեջանով, մեր թշնամիների շարքում են նաև ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Իսրայելը, հենց անձամբ Շառլ Միշելը, նրան և Նիկոլ- Ալիև բանակցություններին նույն սկզբունքներով (տարածքային ամբողջականությունը Հայաստանի դեպքում 29 800 քառակուսի կիլոմետր, և 89 600 քառակուսի կիլոմետր՝ Ադրբեջանի պարագայում) աջակցող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Բրյուսելյան բանակցություններից անցել է արդեն մեկ օր, բայց Նիկոլը որևէ կերպ չի հերքել Շառլ Միշելի վերը մեջբերված հայտարարությունը, ինչը նշանակում է, որ նա իսկապես հաստատել է ոչ միայն իր անվերապահ հանձնառությունը Ալմա-Աթայի հռչակագրին, ինչը խնդիր չէ, այլև Շառլ Միշելի և իր «բարեկիրթ» եղբոր՝ Ալիևի հետ մոգոնել ու նշված հռչակագրից որոշակի թվերի նշումով բխեցրել են երկու պետությունների մակերեսները, որոնք հիշյալ հռչակագրում բացարձակապես նշված չեն և աննախադեպ են պետությունների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման համաշխարհային պրակտիկայում:

Նիկոլն առայժմ բանավոր կերպով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 89 600 քառակուսի կիլոմետրով, այսինքն՝ Ադրբեջանի կազմում Արցախի Հանրապետության ընդգրկմամբ, տվել իր համաձայնությունը դրան, և համաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմանն ընդամենը 29 800 քառակուսի կիլոմետրով, ինչը նշանակում է մոտ ապագայում թշնամուն հանձնել մոտ տասնյակի չափ բնակավայրեր, նրան տալ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ճանապարհների նկատմամբ վերահսկողության հնարավորություն, ինչպես նաև, նախնական տեղեկությունների համաձայն, Ադրբեջանին հանձնել ռազմավարական նշանակության որոշ բարձունքներ:

Իր վերոնշյալ արարքով Նիկոլը հերթական անգամ խախտել է Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրությունը, ամենայն հավանականությամբ, համարելով, որ եթե մի անգամ խախտել է իրավունքը, Սահմանադրությունը, օրենսդրությունը, ապա այլևս խնդիր չունի դրանք հետագայում շարունակաբար խախտելու հարցում, ինչպես այն պոռնիկ կինը, որն իր մարմինը մի անգամ ինչ- որ մեկին վաճառելուց հետո այլևս խնդիր չի տեսնում այլոց տրվելու հարցում: Եվ, գիտեք, չի սխալվում, որովհետև եթե մի օր պատժվելու է, պատիժը, միևնույն է, լինելու է ամենածայրահեղը, դրանից այն կողմ էլ ինչ…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/227318/15/23/55/?fbclid=IwAR0Faoj2oYJqEj29HTTa9sKPlp9Kr9KcmznRX9P5E5Hw9jHCTUS2yy935vU

Դիտվել է՝ 8183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ