«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Փոփոխություն ուզող ժողովուրդը սխալ չէ

Փոփոխություն ուզող ժողովուրդը սխալ չէ
26.04.2023 | 21:46

Դուք գիտե՞ք լճացումն ինչ է։

Էն, որ ասում էին «բրեժնևյան լճացում», լսե՞լ եք։ Այ, ԽՍՀՄ-ի քանդվելը հենց լճացման հետևանքներից էր։

2018-ի համար ժողովրդին մեղադրողներն էլ չգիտեն, չէ՞, լճացումն ինչ է։

Այն , ինչի պատճառով եղավ 2016-ի ապրիլյանը, տնտեսաքաղաքական լճացման հետևանք է։

Արհեստական ընդդիմություններից սկսած՝ ԲՀԿ, «Օրինաց երկիր», ՔՊ{խոշորներն եմ նշում, տնտեսական ոլորտներն իրար մեջ բաշխած օլիգարխիայով վերջացրած։

Իսկ 2016-ից 2018-ը բան չպե՞տք է փոխվեր ու՝ շատ արագ։ Ապրիլյանից հետո։

Ի՞նչ փոխվեց, որ ընդվզմանը մարդիկ չմիանային, այլ լծվեին արդյունավետ ու ստեղծարար աշխատանքի։ Ոչինչ։

Իսկ 2018-ի մայիսից հետո հայտարարված տնտեսական հեղափոխությունից հետո՞ ինչ արվեց, ո՞րն էր դրա կոնցեպտը։ Տուգանքի «մատերիալը», այն է՝ բազան, մնաց նույնը՝ ժողովուրդը, մի բան էլ քերոցին ավելացավ։

Լճացում չէ՞ր։

Իսկ 2020-ի նոյեմբերից հետո՞ ինչ փոխվեց։

Որևէ ուղղությամբ զարգացման կտրուկ քայլեր տեսա՞ք։ Ես տեսա՝ միայն բանկերի եկամուտներն աճեցին։

Այսինքն, լճացումը շարունակվում է, ու փոփոխությունների պահանջը չհասկացողները երկու կողմից ի՞նչ են անում՝ մեղադրում են ժողովրդին։

Էլի խաբում եք ժողովրդին, պարոնա՛յք, մեղադրելով ձեր սխալների մեջ նրան։

Դրա համար էլ մասսայական աջակցություն չունեք։

Փոփոխություն ուզող ժողովուրդը սխալ չէ, ճիշտ փոփոխությունների ծրագիր չունեցող «էլիտան» է սխալ, որ կեղծ ընդդիմություններով ,խնդիրներ լուծելու փոխարեն, բողոք-պահանջները գլխավորելով,_դավաճանելով՝ դրանք հետաձգելու պրակտիկան կիրառեց ու առայսօր կիրառում է։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 2289

Մեկնաբանություններ