ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հասարակական կարևորության խնդիրները միաշերտ չեն

Հասարակական կարևորության խնդիրները միաշերտ չեն
15.02.2022 | 11:14

Սկիզբը՝ այստեղ

Ըստ ժամանակակից մտածողության (ինչը մենք չենք կիսում)՝ պետությունն ինքը աշխատատեղեր չի ստեղծում, պետությունն ստեղծում է միջավայր, որտեղ մասնավորը կարողանում է գործ դնել, դառնալով գործատու, և իր նման մի խումբ մարդկանց նույնպես ապահովել աշխատանքով ու ապրուստի միջոցով։ Արդյո՞ք այդպիսի հեռանկարն իրական է։

Ըստ մեզ՝ ոչ։ Այդպիսի միջավայրի պարամետրերը հետևյալն են․ առաջին՝ բավարար քանակով էժան և «երկար» փողեր, երկրորդ՝ գնողունակ շուկա։ Այլ կերպ ասած՝ շատ ցածր տոկոսներով և երկար ժամանակով տրվող փող և շրջանառու միջոցների արագ վերադարձելիություն։ Այն միջոցները, որ պետք կլինեն կայուն և շահութաբեր գործ հիմնելու համար, մեր պետական համապատասխան կառույցների համար հսկայական թվեր են, և նրանք պատրաստ չեն այդպիսի գումարներ տրամադրել։ Կայուն և շահութաբեր գործ ասելով՝ մենք նկատի ունենք այնպիսի գործը, երբ դրա տերը կախված չէ որևէ խոշոր ներկրող֊արտահանողի քմահաճույքից և չի ընկնում նրա գնային քաղաքականության տակ։ Նման բիզնես հիմնելու համար անհրաժեշտ կլինի կեսից մինչև մեկուկես միլիոն դոլար։ Եթե ընդամենը հազար, հազար հինգհարյուր մարդ նման ցանկություն դրսևորի, պատկերացրեք, թե ինչ գումարների կարիք կառաջանա։ Մեր խորին համոզմամբ՝ ՀՀ կառավարությունը նույնիսկ դրա քառորդ մասին չի գնա երկրում իրական տնտեսական միջավայր ձևավորելու համար։ Խելացի գոմերի մակարդակի «տնտեսական» ծրագրերի համար որոշակի գումարներ կփոշիացնեն, արդյունքում վարկառուին թողնելով բանկերին՝ հոշոտելու, բայց դա ուրիշ թեմա է։ Քանի որ այդ գումարները փոքր չեն լինելու, պետությունը կհրաժարվի նաև դրանց տոկոսադրույքների սուբսիդավորումից։ Դա նշանակում է պատային վիճակ։

Այն, ինչ ունենք այսօր մեր մասնավոր բանկերի և իրական տնտեսության միջև։ Այս դեպքում ավելորդ է խոսել նաև գնողունակ շուկայի մասին, որպիսին ներսում մենք չունենք, իսկ դրսի հետ աշխատելու դեպքում դա նշանակում է լրացուցիչ ժամանակ և լրացուցիչ վարկային բեռ։ Մնում է երկրորդ տարբերակը, երբ պետությունն ինքն է ձեռնարկում մի ծրագիր, որը թույլ կտա այդ մարդկանց ապահովել աշխատանքով ու եկամտի աղբյուրով։ Այդպիսի ծրագրի նախաձեռնման համար պետությունը պետք է ունենա համապատասխան լծակներ։ Առնվազն պետական բանկային համակարգ, որը կարող է անկորուստ, առանց տոկոսադրույքները մասնավոր բանկերին բաշխելու, տնօրինել ներգրավված միջոցները։ Նման օրենսդրական քայլեր չենք կարող ակնկալել այս կառավարությունից, հետևաբար, դա նույնպես գործող տարբերակ չի կարող լինել։ Այս դեպքում կա ևս մեկ տարբերակ, որը թույլ կտա պետությանը լուծել այդ խնդիրների հանգույցը՝ ունենալ փող կոնկրետ նպատակի համար, ապահովել մարդկանց գործով և եկամտով, լուծել պետական կարևորության խնդիր։ Տարբերակը առևտրային բանկերից այդ ծրագրի համար անհրաժեշտ ծավալով ֆինանսական միջոցների ներգրավումն է։ Ինչ կերպ՝ կներկայացնենք քիչ հետո։ Այժմ ներկայացնենք այն ծրագիրը, որը, մեր կարծիքով, կարող է միավորել այդ խնդիրները և վստահաբար տանել լուծման։ Խոսքը շինարարության մասին է։ Գաղտնիք չէ, որ սեզոնային աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների առավելագույն մասը արտերկրում աշխատում է շինարարության ոլորտում։

Այսինքն, շինարարությունը թույլ կտա մնալ տանը և աշխատել արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասին։ Գաղտնիք չէ նաև այն փաստը, որ մեր երկրում, չնայած երկրից արտագաղթածների մեծ թվին, շատ մեծ թիվ են կազմում բնակարանի կարիք ունեցողները, հատկապես՝ երիտասարդության շրջանում։ Հայտնի է նաև, որ նրանց մեծ մասին այդ կարևոր խնդրի լուծումն անհասանելի է կառուցվող «էլիտար» տների աներևակայելի բարձր գների պատճառով։

Այսպես ուրեմն, խոսքը բնակարանային լայնամասշտաբ շինարարության մասին է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում, հատկապես՝ գյուղական համայնքներում։ Ինչ խնդիրներ պետք է լուծվեն այդ ծրագրի կատարումը երաշխավորելու համար։ Շինարարական ներուժ, այսինքն, մասնավոր շինարարական կազմակերպություններ, որոնք նախ կարող են իրականացնել այդ ծավալի աշխատանքներ, երկրորդ՝ կիրականացնեն պետության առաջարկած պայմաններով։ Շինարարական ներուժ մենք ունենք, իսկ որակյալ կադրերի պակասը կլրացնեն նրանք, ում համար նախաձեռնվում է այս ծրագիրը։ Պետությունը, հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, նաև, որ առանձնապես ծանր բեռ չի վերցնում իր ուսերին, շինարարների համար կարող է ստեղծել հարկային արտոնյալ պայմաններ։ Ասենք, ազատել նրանց շահութահարկից և սոցվճարներից։ Նույնիսկ՝ կիսել ԱԱՀ֊ի դրույքաչափը։ Քաղաքացուն բնակարանը կարող է վաճառել՝ 1քմ համար սահմանելով 200 000 դր արժեք։ Հիպոթեկային վարկերը կարող են ձևակերպվել տասը տարով և անտոկոս։ Այսինքն, քաղաքացին կվճարի միայն մայր գումարը։ Ֆինանսական միջոցների ներգրավման մասին։ Պետությունը, իմ համեստ կարծիքով, առանց բարդությունների կարող է առևտրային բանկերի հետ համաձայնեցնել և հինգ տոկոս տարեկան տոկոսադրույքով ներգրավել վարկային միջոցներ։ Անհրաժեշտ գումարների տրամադրումը ողջ տարվա կտրվածքով նրանց համար նույնպես կլինի եկամտաբեր առաջարկ։ Ներգրավված գումարների տոկոսադրույքների վճարումը պետությունը կվերցնի իր վրա։ Այժմ ենթադրենք, որ պետությունը որոշում է գործարկել այս ծրագիրը և ներգրավում է 200 մլն դոլար գումար՝ տասը տարով, տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով։ Այդ գումարով հնարավոր կլինի կառուցել 500 000 քմ բնակմակերես՝ առնվազն 6000 ընտանիքի հնարավորություն տալով մատչելի գնով ձեռք բերել բնակարան։ ԱԱՀ֊ի տեսքով պետական գանձարան կվերադառնա 20֊40 մլն դոլար գումար։ Դրա միջոցով էլ հնարավոր կլինի կառուցել ևս 1000֊ից ավելի բնակարան։

Սա արդեն լրիվ պետության հաշվին և անհատույց՝ վթարային վիճակում գտնվող շենքերի բնակիչների համար։ Պետության վերահսկողությունը ծրագիրն իրականացնող շինարարական կազմակերպությունների վրա պետք է արտահայտվի շինարարության որակի խստագույն վերահսկողությամբ և աշխատակիցներին պատշաճ վճարման պահանջով։ Պետության բեռը կլինի տարեկան 10 մլն դոլար տոկոսադրույքի վճարումը տասը տարիների ընթացքում։ Արդյունքում՝ պետությունը մեկ֊մեկուկես տարվա ընթացքում նվազագույնը տասնհինգ հազար մարդու կապահովի աշխատանքով, գրեթե այդքան մարդ էլ կողքից կներգրավվի աշխատանքի մեջ։ Նույնքան ժամանակով շինարարները կծանաբեռնվեն պատվերով։ Կլուծվի 7000 ընտանիքի բնակարանային խնդիր։

Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 5564

Մեկնաբանություններ