Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 166-ով՝ հասնելով 170672-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 231-ով և հասել 162329-ի, իրականացվել է 2872 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 710 201-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3977-ի: Բուժվում է 4 հազար 366 մարդ։