Հայաստանում երեկ կատարվել է 2703 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առողջացածների թիվն ավելացել է 73-ով, գրանցվել է 3 մահվան դեպք:
Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169167 դեպք, որոնցից 161015-ը` առողջացած, 3141-ը` մահվան ելքով: Բուժվում է 4220 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 681838 թեստավորում: