ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Արմենիա TV-ն, ԱԹՎ-ն և «Շանթը» կստանան համապետական սփռման իրավունք, իսկ «Արմնյուզը» և «5-րդ ալիքը»՝ մայրաքաղաքային

Արմենիա TV-ն, ԱԹՎ-ն և «Շանթը» կստանան համապետական սփռման իրավունք, իսկ «Արմնյուզը» և «5-րդ ալիքը»՝ մայրաքաղաքային
18.01.2021 | 21:16

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակել է որոշումը համաձայն որի «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունները ճանաչվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ: Այդ ընկերություններին Հանձնաժողովը կտրամադրվի ՀՀ տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա: «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ՇԱՐԿ» ՍՊ և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունները հաղթահարել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի անցողիկ շեմը, սակայն հաղթող չեն ճանաչվել՝ սահմանված սլոթերի քանակը ավելի բարձր վարկանիշային միավորներ ստացած մասնակիցների կողմից զբաղեցվելու հիմքով:


Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային մրցույթի հաղթողներ են ճանաչվել «ՇԱՐԿ» ՍՊ, «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ, «ԴԱՐ21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությունները։ Այդ ընկերություններին Հանձնաժողովը կտրամադրվի Երևանի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:
Հանրապետական սփռման հայտ էին ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից 3-ը դիմել էին միայն հանրապետական, 9-ը և հանրապետական, և մայրաքաղաքային սփռման լիցենզիա ստանալու համար:


Հանրապետական մրցույթի համար հեռուստաընկերությունները ստացել են հետևյալ միավորները․ «Արմենիա» ՀԸ՝ 713 միավոր, «Երկիր մեդիա» ՀԸ՝ 688 միավոր, «Շանթ» ՀԸ՝ 680 միավոր, ATV՝ 670 միավոր, «Կենտրոն» ՀԸ՝ 663 միավոր, «5-րդ ալիք»՝ 657 միավոր, «Հ2»՝ 626 միավոր, «Արմնյուզ»՝ 613 միավոր, «A1+»՝ 545 միավոր և «Ֆրի նյուզ»՝ 531 միավոր: Ամենաբարձր միավորներ հավաքած հեռուստաընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը, իսկ այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ միավորներ են հավաքել, տեղ են զբաղեցնում մայրավաքաղաքային մուլտիպլետքում, եթե դիմել էին նաև այս մուլտիպլեքսի համար։ «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հայտ է ներկայացրել միայն համապետական սփռման համար, սակայն անհրաժեշտ միավորները չի հավաքել։


Միայն մայրաքաղաքային տարածման համար դիմել է 4 հեռուստաընկերություն, որոնց վարկանիշային քվեարկությունը հետևյալ կերպ է արձանագրվել: «Դար 21»՝ 492 միավոր, «Մո թիվի մելդիա հոլդինգ» ՓԲԸ՝ 463 միավոր, «Արփի մեդիա» ՍՊԸ՝ 542 միավոր և «Շանթ սպորտ» ՍՊԸ՝ 216 միավոր:

Դիտվել է՝ 4247

Մեկնաբանություններ