Վարչապետի որոշմամբ Անահիտ Ավանեսյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախագահի հրամանագրով Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:
Արսեն Թորոսյանն ազատվել է նախարարի պաշտոնից և նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյանի փոխարեն՝ նա ազատվել է աշխատանքից: