Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 586-ով՝ հասնելով 157349-ի, գրանցվել է մահվան 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 854-ով և հասել 138669-ի, իրականացվել է 2610 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 581386-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3423-ի: Բուժվում է 15257 մարդ։