Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 702-ով՝ հասնելով 156142-ի, գրանցվել է մահվան 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 1128-ով և հասել 136766-ի, իրականացվել է 2743 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 575910-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3377-ի: Բուժվում է 15999 մարդ։