Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը Ստեփանակերտում և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում: Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Երեկ ռուս ռազմական բուժաշխատողները բժշկական օգնություն են ցուցաբերել Գիշի բնակավայրի 35 բնակչի: Լեռնային Ղարաբաղի 800 բնակիչ որակյալ բժշկական օգնություն է ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, այդ թվում՝ 100 երեխա: Քաղաքացիները շարժական հիվանդանոցում խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ են ստացել որակավորված թերապևտներից, վիրաբույժներից և մասնագետներից: Բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրման և ատամնաբուժության հետ: Ստորաբաժանումներում աշխատում են 60 բժիշկներ այդ թվում`ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համավարակաբաններ: