Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 652-ով՝ հասնելով 153825-ի, գրանցվել է մահվան 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 601-ով և հասել 132532-ի, իրականացվել է 2630 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 566746-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3282-ի: Բուժվում է 18011 մարդ։