ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հանրապետություն» կուսակցությունը Ֆրանսիայից ակնկալում է Արցախի Հանրապետության ամբողջական ճանաչում

«Հանրապետություն» կուսակցությունը Ֆրանսիայից ակնկալում է Արցախի Հանրապետության ամբողջական ճանաչում
26.11.2020 | 09:39

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է Ֆրանսիայի Սենատի՝ նոյեմբերի 25-ին ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը, որով ճանաչվում է Արցախի Հանրապետությունը:

Խորհրդանշական է, որ Ֆրանսիան աշխարհում առաջինը ճանաչեց 1915թ-ի հայոց ցեղասպանությունը և առաջինը Սենատի մակարդակով ճանաչեց Արցախը՝ պահանջելով 1994թ-ի հրադադարով հաստատված սահմանների վերականգնում, արձանագրելով Ադրբեջանում հայերի ազատ և անվտանգ գոյության անհնարինությունը, պաշտպանելով հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ժառանգությունը:


Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ պատերազմի առաջին իսկ օրից գործադրած ջանքերի համար, և սենատորներին՝ հույս ունենք, որ դեկտեմբերին Ազգային ժողովը ևս կընդունի Արցախի Հանրապետությունը ճանաչող բանաձև, և ճանաչումը կամբողջացնի Ֆրանսիայի կառավարությունը:


Հույս ունենք նաև, որ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան կդիմի մյուս համանախագահներին՝ հետևելու իր օրինակին՝ ապահովելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի հարցի լուծումը՝ նվազագույնը ԼՂԻՄ-ի սահմաններում, և Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը՝ խաղաղության շրջանակային համաձայնագրի կնքումով՝ հանուն տարածաշրջանի խաղաղության ու բարեկեցության:

Դիտվել է՝ 3069

Մեկնաբանություններ