ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կլինեն պատգամավորներ ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որ կհեռանան

Կլինեն պատգամավորներ ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որ կհեռանան
14.11.2020 | 13:04

«Փաստը» գրում է.

««Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավոր արդեն իսկ խոստովանել է, որ օրերս խմբակցության անունից տարածված հայտարարությունից տեղյակ չեն եղել, իսկ եթե տեղեկացվել են, միայն հայտարարության առաջին մասի մասին: Սա լուրջ դժգոհություններ է առաջացրել խմբակցությունում, որի անդամների մի զգալի մասն առանց այդ էլ, մեղմ ասած, գոհ չէ, որ ստիպված է խուսափել հանրության մեջ դուրս գալուց, մարդկանց աչքերի մեջ նայելուց, քանզի փաստացի պատասխանատվություն ստանձնեց Փաշինյանի ստորագրածի համար: Այս մասին իմանալով՝ վերջինիս կողմից ամեն ջանք գործադրվում է, որ խմբակցությունից նոր հեռացողներ չլինեն: Խմբակցությունից հեռացած Վարդան Աթաբեկյանի տան մոտ գիշերը «իմքայլական» որոշ պատգամավորների «հավաքվելն» առաջին հերթին «մեսիջ» էր մյուսներին, որ չհամարձակվեն «թռնել»: Զուգահեռ անհավանական մեծ թափով միացվել է «ֆեյքերի ֆաբրիկայի» հոսքագիծը, որպեսզի անվանարկվեն նման քայլ անողները և ընդհանրապես փորձեն արդարացնել ստորագրված կապիտուլյացիոն համաձայնությունը: Մյուս կողմից, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ պատգամավորների կողմից կլինեն «երդման տեքստեր», որ երբեք թիմը չեն լքի, «կոլեկտիվ դատապարտումների» տեքստեր հեռացողների հասցեին: Սակայն, ըստ նույն աղբյուրների, կլինեն պատգամավորներ ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք ի վերջո որոշում կկայացնեն ու կհեռանան: Ի դեպ, գործադիրում նման շարժ արդեն նկատելի է, թեպետ ոչ ամենավերին էշելոններում: Մեր տեղեկություններով՝ չնայած իրականացվող ճնշումներին, սա մեծ թափ է ստանալու, եթե այս վիճակը մի քանի օր էլ շարունակվի»։

Դիտվել է՝ 4508

Մեկնաբանություններ