ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը
11.11.2020 | 15:54

Գնահատելով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը՝ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր ամենակարևորը Հայաստանում ու Արցախում քաղաքացիական պատերազմից խուսափելն է և հասարակական համերաշխությունը: Հիմա մեզ պետք է իրավիճակը հնարավորինս արագ ու անցավ շտկելու հնարավորություն ու ժամանակ: Հակասահմանադրական որևէ գործողություն Հայաստանում ու Արցախում անթույլատրելի է: Մենք դատապարտում ենք բռնությունը՝ ում նկատմամբ էլ դրսևորվի:
«Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ եռակողմ համաձայնագիրը վերաբերում է սոսկ հրադադարին, իսկ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում և պետք է շարունակել դիվանագիտական աշխատանքը՝ հասնելու լուծման, որ հաշվի է առնում հայկական շահերը:


«Հանրապետություն» կուսակցությունը կիսում է այս պատերազմում հարազատներին կորցրածների ցավն ու կսկիծը: Մենք շատ զոհեր ենք ունեցել պատերազմի դաշտում, երկրի ներսում զոհեր ունենալը պետականությունը կքանդի։ Պետականությունը պահելու և հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը հարգելու միակ տարբերակը հույսն ու հավատն է, որ վերականգնելու ենք կորցրածը և առաջ գնանք:

Դիտվել է՝ 2566

Մեկնաբանություններ