38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վի­վա­Սել-ՄՏՍ-ը և Մո­բիԴ­րամ-ը` օն­լայն գնում­նե­րի և «Սև ուր­բա­թի» կի­զա­կե­տում

Վի­վա­Սել-ՄՏՍ-ը և Մո­բիԴ­րամ-ը` օն­լայն գնում­նե­րի և «Սև ուր­բա­թի» կի­զա­կե­տում
29.11.2019 | 03:38
Նո­յեմ­բե­րի ա­մե­նաս­պաս­ված օր­վան՝ «Սև ուր­բա­թին» ըն­դա­ռաջ, «Ար­մե­նիա Մա­րիոթ» հյու­րա­նո­ցում տե­ղի է ու­նե­ցել օն­լայն գնում­նե­րի փա­ռա­տոն, ո­րի գլ­խա­վոր գոր­ծըն­կերն էր Վի­վա­Սել-ՄՏՍ-ը: Փա­ռա­տո­նին ներ­կա­յաց­ված էր նաև Մո­բիԴ­րամ-ը՝ Վի­վա­Սել-ՄՏՍ-ի ֆի­նան­սավ­ճա­րա­յին դուստր ըն­կե­րու­թյու­նը: Օն­լայն գնում­նե­րի փա­ռա­տոնն ար­դեն եր­րորդ տա­րին է, ինչ կազ­մա­կերպ­վում է «Գլոբ­բինգ»-ի կող­մից:
Վի­վա­Սել-ՄՏՍ-ն այժմ հե­ռա­հա­ղոր­դակ­ցու­թյան օ­պե­րա­տո­րից թվա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի օ­պե­րա­տո­րի փո­խա­կերպ­ման ճա­նա­պար­հին է: Այ­սօր ա­վան­դա­կան ըն­կե­րու­թյուն­ներն աշ­խար­հով մեկ վե­րած­վում են թվա­յին է­կո­հա­մա­կար­գեր ու­նե­ցող ըն­կե­րու­թյուն­նե­րի: Այս հա­մա­կար­գե­րում չկա գոր­ծու­նեու­թյան ո­լոր­տի հս­տակ սահ­ման: Հաշ­վի առ­նե­լով Հա­յաս­տա­նում օն­լայն առևտրի ո­լոր­տի զար­գա­ցումն ու աշ­խար­հի տար­բեր կե­տե­րից մատ­չե­լի գնե­րով ապ­րանք­ներ ձեռք բե­րե­լու նկատ­մամբ ա­ճող հե­տաք­րք­րու­թյու­նը՝ Վի­վա­Սել-ՄՏՍ-ն ու Մո­բիԴ­րամ-ն այս ուղ­ղու­թյամբ ևս ա­ռա­ջար­կում են լու­ծում­ներ:
Փա­ռա­տո­նի ըն­թաց­քում Վի­վա­Սել-ՄՏՍ-ը ներ­կա­յաց­րել է իր նոր ա­ռա­ջար­կը՝ օն­լայն առևտրի բո­լոր սի­րա­հար­նե­րին: «Մեծ զեղ­չե­րին ըն­դա­ռաջ՝ Վի­վա­Սել-ՄՏՍ-ն ընդ­լայ­նել է գնում­ներ կա­տա­րե­լու սահ­ման­նե­րը և մինչև 2020 թ. հուն­վա­րի 13-ը նե­րա­ռյալ «X», «Y» և «Z» սա­կագ­նա­յին պլան­նե­րի բո­լոր բա­ժա­նորդ­նե­րը կա­րող են կա­տա­րել առ­ցանց գնում­ներ «Amazon», «AliExpress», «Alibaba», «Taobao» և «eBay» հա­վել­ված­նե­րից և կայ­քե­րից՝ ան­սահ­մա­նա­փակ ի­րենց սա­կագ­նա­յին պլա­նի 30 օր ժամ­կե­տում, ա­ռանց հիմ­նա­կան ին­տեր­նե­տի փա­թեթն օգ­տա­գոր­ծե­լու»,- ա­սել է Վի­վա­Սել-ՄՏՍ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Ռալֆ Յի­րի­կյա­նը:
Մո­բիԴ­րամ-ը ևս ա­նակն­կալ է ներ­կա­յաց­րել իր հա­ճա­խորդ­նե­րին. 2019 թ. նո­յեմ­բե­րի 23-ից մինչև դեկ­տեմ­բե­րի 31-ը նե­րա­ռյալ, դառ­նա­լով Մո­բիԴ­րա­մի «Պրե­միում» հա­ճա­խորդ և վճա­րե­լով Գլոբ­բին­գի ա­ռաք­ման գու­մա­րը Մո­բիԴ­րա­մի բջ­ջա­յին հա­վել­վա­ծի մի­ջո­ցով միան­վագ կամ գու­մա­րա­յին նվա­զա­գույ­նը 3000 ՀՀ դրա­մով, կա­րե­լի է ստա­նալ 3000 ՀՀ դրամ բո­նուս Գլոբ­բին­գի հաշ­վին, որն ան­ժամ­կետ կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել Գլոբ­բին­գի ա­ռա­քա­նու վճար­ման հա­մար: Ման­րա­մաս­նե­րին կա­րե­լի է ծա­նո­թա­նալ այս­տեղ: Գլոբ­բին­գի ա­ռա­քա­նին կա­րե­լի է նաև ստա­նալ Վի­վա­Սել-ՄՏՍ-ի սպա­սարկ­ման կենտ­րոն­նե­րից մի քա­նի­սում:
Երկ­րորդ տա­րին շա­րու­նակ, Վի­վա­Սել-ՄՏՍ-ն ու Մո­բիԴ­րամ-ը մաս­նակ­ցում են օն­լայն գնում­նե­րի փա­ռա­տո­նին: Ըն­կե­րու­թյուն­նե­րը կարևո­րում են օն­լայն գնում­նե­րի ճիշտ կազ­մա­կերպ­ման գոր­ծըն­թա­ցը: Այս տա­րի, փա­ռա­տո­նի ըն­թաց­քում, մար­դիկ հնա­րա­վո­րու­թյուն են ստա­ցել սո­վո­րե­լու ճիշտ կեր­պով պատ­վի­րել ապ­րանք­ներ ար­տա­սահ­մա­նից, ճիշտ վճա­րել, ինչ­պես նաև հա­վաս­տիա­նալ, որ բա­րե­խիղճ վա­ճա­ռո­ղից են գնում ապ­րան­քը, սո­վո­րել են ինչ­պես հետևել ապ­րան­քի Հա­յաս­տան գա­լու ըն­թաց­քին, ում մի­ջո­ցով ա­ռա­քել ապ­րան­քը Հա­յաս­տան, ինչ­պես օգտ­վել քար­տե­րից, ու ա­մե­նա­կարևո­րը՝ ան­վտանգ օգտ­վել, քա­նի որ օն­լայն գնում կա­տա­րե­լիս շատ կարևոր անձ­նա­կան տե­ղե­կու­թյուն­ներ են հա­ղորդ­վում օն­լայն հար­թա­կին: Ի վեր­ջո, ստա­ցել են հնա­րա­վո­րու­թյուն դառ­նա­լու մի­ջազ­գա­յին գնորդ:
Օն­լայն գնում­նե­րի փա­ռա­տո­նի շր­ջա­նա­կում կազ­մա­կերպ­վել են թրեյ­նինգ­ներ՝ ի­րենց ո­լոր­տում ա­ռա­ջա­տար և ա­մե­նա­պա­հանջ­ված մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ և «թե­մա­տիկ սե­ղան­ներ», ո­րոնք ա­ռանձ­նաց­վել էին ըստ նախ­նա­կան ընտ­րու­թյամբ հե­տաք­րք­րող թե­մա­նե­րի:
«Սև ուր­բաթն» աշ­խար­հում անց­նում է նո­յեմ­բե­րի վեր­ջին ուր­բաթ օ­րը և հա­մար­վում է գնում­ներ կա­տա­րել սի­րող­նե­րի հա­մար ա­մե­նաս­պաս­ված օ­րը: Այդ օ­րը մի շարք խա­նութ­ներ հայ­տա­րա­րում են մեծ զեղ­չեր: Տա­րեց­տա­րի «Սև ուր­բաթն» ա­ռա­վել մեծ ա­լիք է բարձ­րաց­նում, քա­նի որ թվա­յին հե­ղաշ­րջ­ման ար­դյուն­քում սո­վո­րա­կան խա­նութ­նե­րին են միա­նում նաև օն­լայն խա­նութ­նե­րը՝ խրա­խու­սե­լով առ­ցանց գնում­նե­րը: Այս տա­րի «Սև ուր­բա­թը» նո­յեմ­բե­րի 29-ին է:
Դիտվել է՝ 10183

Մեկնաբանություններ