Այսպես է ասում Տեր Աստված, որ ստեղծեց երկինքը և կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամեն բան, ինչ կա նրա վրա, շունչ տվեց այնտեղ գտնվող մարդկանց, հոգի` բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրա. «Ես` Տեր Աստվածս, արդարությամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից ու զորավոր դարձրի քեզ, իբրև ուխտ տվեցի քեզ ժողովրդին և իբրև լույս` հեթանոսներին, որպեսզի կույրերի աչքերը բանաս և խավարի մեջ նստած կալանավորներին հանես բանտից ու զնդանից։ Ես եմ Տեր Աստվածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ քաջությունը` կուռքերին»։
Եսայու մարգարեությունը 42. 5-8