Օգտակարն ու հաճելին կարող են համատեղելի լինել նաև մարզվելիս: Գիտնականների ստեղծած նոր վազքուղին ասես փոքրիկ լողավազան լինի, որի մեջ հնարավոր է միաժամանակ թե՛ վազել, թե՛ «լողալ»: Luxury launches ջրային վազքուղին, ինչին նաև անվանվում են «ստորջրյա վազքուղի», ստեղծել են ճապոնացի մասնագետները:
«Այն սոսկ վազքուղի չէ, մերսման հատուկ ծրագրերի միջոցով հնարավոր է բարելավել առողջությունն ու բավական երկար տարածություն անցնել՝ առանց մտածելու, թե վազելիս, հնարավոր է, վնասվածք ստանալ»,- գրում է աղբյուրը:
Նշվում է, որ հատուկ մերսման շնորհիվ՝ վազելիս միաժամանակ կարգավորվում է մարդու շնչառությունը, արյան շրջանառությունը, մկանների ամրացումը և այլն: