Չինացիները հերթական անգամ զարմացրել են գիտական աշխարհին՝ ստեղծելով արևային էներգիայով աշխատող առաջին անօդաչու սարքը: Այս մասին տեղեկացնում է regnum.ru կայքը:
«MOZI 2 անօդաչու թռչող սարքը, որն աշխատում է արևային մարտկոցով, հաջողությամբ իրականացրել է իր առաջին թռիչքը»,- գրում է աղբյուրն ու հստակեցնում՝ սարքի ստեղծողը «OXAI Aircraft» ընկերությունն է:
Մասնագետներն փորձնական առաձին թռիչքն իրականացրել են մի քանի օր առաջ Չինաստանի Չժեցզյան շրջանում:
«Սարքի թևերի երկարությունը 15 մետր է: Դրանք ամբողջությամբ պատված են արևային վահանակներով, որոնք էլ էներգիա են արտադրում ու «սնուցում» ԱԹՍ-ին: Թռիչքի առավելագույն բարձրությունը 8000 մետր է»,- նշում է աղբյուրը: