Վերջին մեկ տարում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել և արգելափակել է ոչ լիցենզիոն տեսախաղերով քողարկվող վնասաբեր ծրագրեր ներբեռնելու ավելի քան 930 հազար փորձ։
Այսօր համակարգչային խաղերով հրապուրված է մոլորակի բնակչության մեկ երրորդը։ Գեյմերները շատ են նաև Հայաստանում։ Ընդ որում, շատերը նախընտրում են չօգտվել օրինական բովանդակությամբ մասնագիտացված հարթակներից, այլ ոչ լիցենզիոն տարբերակներ են ներբեռնում տարբեր առցանց-ծառայություններից, ինչը բնավ ոչ միշտ է անվտանգ։ Տեղեկացնում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունը, իսկ սիրված խաղի փոխարեն վնասաբեր ծրագիր չներբեռնելու համարխորհուրդ է տալիս՝ Ներբեռնման համար օգտագործել միայն հուսալի հեղինակությամբ օրինական ծառայություններ, ուշադրություն դարձնել կայքերի իսկության վրա, մասնավորապես, ստուգել կայքի հասցեի ճիշտ գրությունը, ինչպես նաև դրա սկզբում https-ի առկայությունը, ներբեռնումից առաջ հավաստիանալ, որ խաղի անվանման մեջ չկան սխալներ, սպառնալիքների լայն սպեկտրից բազմակողմանի պաշտպանության համար տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, օրինակ, Kaspersky Security Cloud։