2020-ին Apple ընկերությունը «սպանելու» է IPhone-ի 5.8 դյույմ անկյունագծով էկրան ունեցող սմարթֆոնները: Այս մասին գրում է Forbes պարբերականը:
Նման կանխատեսում է արել վերլուծաբան Մին Չի Կուոն՝ մասնավորեցնելով, որ խոսքը iPhone X, XS ու դեռևս չթողարկված iPhone 11+ -ի մասին է: Վերոնշյալ մոդելներին փոխարինելու է գալու iPhone SE-ն:
«Սմարթֆոնի էկրանի չափի փոփոխությունը՝ մինչև 5.44 դյույմ, օգտակար կլինի այն կիրառողի համար, այսինքն՝ օգտատերը կկարողանա աշխատել մեկ ձեռքով»,- գրում է աղբյուրն ու հավելում, որ 5.8 և 6.1 դյույմ էկրաններով iPhone-ի վաճառքը չի գոհացնում: