Պատվի՛ր Տիրոջը քո արդար վաստակից և քո արդար բերքից պտու՛ղ հատկացրու նրան, որպեսզի քո շտեմարանները լցվեն առատ ցորենով, և քո հնձաններն ավելի հորդ գինի բխեն։ Որդյա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը և մի՛ դժգոհիր նրա հանդիմանությունից, քանզի Տերը ում սիրում` նրան խրատում է և պատժում նրան, ում ընդունում է որպես որդի։ Երանի այն մարդուն, որ իմաստություն կգտնի, և այն մահկանացուին, որ հանճար կստանա, քանզի իմաստությունն ավելի թանկ արժե, քան ոսկու և արծաթի գանձերը։
Առակներ 3. 9-14