Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.09.2018 | 00:06

Երկու բան կա, որ շատացնում է մեղքերը, մի երրորդ բան էլ, որ բարկություն է առաջ բերում։ Ցասկոտ հոգին բորբոքված կրակի նման է` չի մարի մինչև չսպառվի։ Բոզաբարո մարդը չի դադարի իր մարմնի անդամների հետ անառակություն անելուց, մինչև որ կրակը վառի նրան։ Պոռնիկ մարդուն ամեն տեսակ հաց քաղցր է, նա չի դադարի, մինչև որ մեռնի։ Մարդը, որ մեղք է գործում իր մահճի դեմ, իր սրտում ասում է. «Ո՞վ կտեսնի ինձ»։ Նա չգիտի, որ Տիրոջ աչքը բյուր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները և նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը։


Սիրաքի իմաստություն 23. 21-25...28

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ