Որդյա՛կ, քո բարիքին արատ մի՛ խառնիր և քո տվածներին՝ տրտմության խոսքեր։ Մի՞թե ցողը չի զովացնում տոթը. այդպես էլ լավ խոսքն ավելի լավ է, քան նվերը։ Շնորհալի մարդը երկուսն էլ ունի։ Հիմարն ապերախտությամբ նախատում է, և չարակամ մարդու նվերը արցունք է բերում աչքերին։
Սիրաքի իմաստությունը 18. 15-18