Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.11.2015 | 00:03

Նրա մեջ կա բանական հոգի, որ սուրբ է, միածին, բազմաբաշխ, նուրբ, դյուրաշարժ, պարզ, անարատ, հայտնի, անվրեպ, բարեսեր, արագ, անարգել, բարերար, մարդասեր, հաստատուն, զգուշավոր, անհոգ, ամենազոր, ամենահայաց և կարող՝ թափանցելու մտավոր, մաքուր և նրբին բոլոր բաների մեջ։ Արդարև, իմաստությունն ավելի շարժուն է բոլոր շարժումներից և իր հստակության պատճառով թափանցում և անցնում է ամեն ինչից ներս։ Նա Աստծու զորության ճաճանչն է, Ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը, և դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնվում նրան։


Իմաստություն Սողոմոնի 7. 22-25

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ