Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Համայնքների պալատը կողմ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեին

Համայնքների պալատը կողմ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեին
10.06.2015 | 14:04

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների խորհուրդը երկրորդ ընթերցմամբ կողմ է քվեարկել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելուն՝ գրում է BBC-ն։ Կառավարության օրինագծին կողմ է քվեարկել 544 պատգամավոր՝ պահպանողական և լեյբորիստական կուսակցություններից։ Դեմ են եղել Շոտլանդիայի ազգային կուսակցության 53 պատգամավորները, որոնք կարծում են, որ ԵՄ-ից դուրս գալը աղետ է Թագավորության համար։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը Համայնքների պալատում հայտարարել էր, որ բրիտանացի ընտրողների մի ողջ սերունդ զրկված է եղել Եվրամիության հետ հարաբերությունների որոշման հարցում ձայնի իրավունքից։ «Այսօր մենք նրանց կտրամադրենք այդ իրավունքը»,- նշել է Համոնդը։ Բրիտանացիները Միացյալ Թագավորության կողմից ԵՄ վերափոխումների հարցում հետագա գործողություններ են ցանկանում։ Ֆիլիպ Համոնդի խոսքով՝ պայմանագիրը պայմանագրի հետևից ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցելու ճանապարհին սասանվում էր Մեծ Բրիտանիայի ինքնիշխանությունը։ Նա օրինակ է բերել եվրագոտու երկրներին օգնություն տրամադրելու ծրագրում Մեծ Բրիտանիայի մասնակցությունը։ «Վարչապետ Դևիդ Քեմերոնը մեզ դուրս բերեց այդ մեխանիզմից, սակայն մենք նախկինի պես վստահ ենք, որ բրիտանացիները ԵՄ հետագա վերափոխումներ են ցանկանում»,- հայտարարել է նախարարը։

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ