Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Քրդական կուսակցությունը ցույց տվեց, որ ամբողջ Թուրքիայի խնդիրներով է մտահոգված

Քրդական կուսակցությունը ցույց տվեց, որ ամբողջ Թուրքիայի խնդիրներով է մտահոգված
10.06.2015 | 14:04

Թուրքիայում քրդական ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին 10 %-ից ավելի ձայն է հավաքել, քանի որ ցույց են տվել, որ հետաքրքրված են ամբողջ պետության խնդիրներով՝ կարծում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին: Գոչունյանի խոսքով՝ քրդական կուսակցությունն ամբողջ քարոզարշավի ընթացքում էլ հայտարարել է, որ իրենց միայն քրդական խնդիրները չեն անհանգստացնում:
«Քրդական կուսակցությունը ցանկանում է վերանալ «քրդական կուսակցություն» լինելուց և դառնալ կուսակցություն, որին հետաքրքրում են ամբողջ Թուրքիայի խնդիրները՝ թե տնտեսական, թե սոցիալական: Կարծում եմ՝ նաև դրա շնորհիվ են քրդերն այդքան ձայն հավաքել: Առաջիկայում կտեսնենք, թե ինչպիսի մթնոլորտ կլինի խորհրդարանում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ