Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը ՌԴ-ի հետ իրատեսական չէ

Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը ՌԴ-ի հետ իրատեսական չէ
10.06.2015 | 14:02

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ ներկա փուլում անհնար է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել։ «Ինչպես կարող ենք այս իրավիճակում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, երբ երկիրը չի ճանաչում քո տարածքային ամբողջականությունը և ընդհակառակը՝ նպաստում է երկրի մասնատմանը:
Սակայն մենք ասում ենք հետևյալը. եթե իսկապես գործընթաց սկսվի այդ խնդիրների լուծման համար, եթե տեղի ունենա լուրջ առաջընթաց, բեկումներ՝ կապված գլխավոր խնդիրների՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ, ինչ-որ փուլում կարող է բարձրացվել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը, սակայն ներկա դրությամբ դա բացարձակապես իրատեսական չէ»,- ասել է Զուրաբ Աբաշիձեն:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ