Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՈՒկրաինայի կազմ վերադարձը՝ ինքնասպանություն

ՈՒկրաինայի կազմ վերադարձը՝ ինքնասպանություն
10.06.2015 | 14:01

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները չեն վերադառնա ՈՒկրաինայի կազմ, խոսքը միայն պայմանագրային հարաբերությունների մասին է՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մինսկում բանակցությունների ժամանակ ինքնահռչակ ԴԺՀ լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը: «Եթե իսկապես իրականացվեն Մինսկի համաձայնությունների բոլոր կետերը, եթե լինի սահմանադրական բարեփոխում, իսկապես հնարավորություն կա քննարկելու Կիևի հետ պայմանագրային հարաբերությունների ինչ-որ ձևաչափ, բայց այդ ձևաչափն արդեն հստակ գծագրվում է»,- ասել է Պուշիլինը: Նա դժվարացել է նկարագրել, թե ինչպիսին կլինեն ՈՒկրաինայի հետ հանրապետությունների հարաբերությունները, քանի որ Կիևը չի ընդունում ինքնավարություն ձևակերպումը: Դենիս Պուշիլինը ասել է, որ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները չեն պատրաստվում «ինքնասպան» լինել և պատրաստ չեն «գնալ ՈՒկրաինայի քաղաքական դաշտ»:
«Մեզ համար դա, իհարկե, կլիներ ինքնասպանության նման: Ոչ ոք չի պատրաստվում այդ ուղղությամբ գնալ: Բայց պայմանագրային հարաբերությունները միջազգային գործընթացների շրջանակներում հնարավոր են և չեն բացառվում»,- հավելել է Պուշիլինը:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ