ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Քաշող» Էրդողանն ու «անքաշ» Ծառուկյանը

«Քաշող» Էրդողանն ու «անքաշ» Ծառուկյանը
24.11.2013 | 17:16

Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դուրս է եկել Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությունց և անդամակցել Եվրոպայի ռեֆորմիստական և պահպանողական կուսակցությանը, որի գաղափարախոսությունը խիստ հակոտնյա է ԵԺԿ-ի գաղափարախոսությանը: Ավելին, այդ երկու կուսակցությունները միմյանց հետ այնպիսի միսկրծոցի-մազփետոցիի մեջ են, ինչպես մեզանում` ՀՀԿ-ի կանայք: Ի դեպ, քաղաքական մրցակցությունը նրանց միջև էլ ավելի կթեժանա առաջիկա գարնանը` Եվրախորհրդարանի նոր ընտրությունների ընթացքում:
Թե ինչու է Էրդողանի կուսակցությունը նման կերպ վարվել, խիստ հասկանալի է. ԵԺԿ-ն ոչ միայն լիբերալ արժեքներ կրող կուսակցություն էր, այլև խիստ բազմամանդատ ու շատ լայն աշխարհագրություն ունեցող. Թուրքիան այդ ֆոնին խիստ աննկատ էր, իսկ Էրդողանն իր հերթին պատրաստվում է դառնալու իր երկրի նախագահ, ուստի փորձեց ավելի ակնառու «երևալ» Եվրոպայի ֆոնին ու նախընտրեց ԵՌՊ-ն, ուր ինքը «քաշող» ուժ կարող է դառնալ:
Հիմա խնդիրը ո՞րն է: Տեղյակ ենք, որ ԲՀԿ-ն նույնպես դիմել է Եվրոպայի ռեֆորմիստների ու պահպանողականների կուսակցությանը` անդամակցության համար: Եթե ԵՌՊ-ն համաձայնի, ապա շատ հետաքրքիր պատկեր կարող ենք ունենալ` «քաշող» ուժ «Արդարություն և զարգացում» ու «անքաշ» ուժ ԲՀԿ-ի լիդերներին` Էրդողանին ու Ծառուկյանին միմյանց կողքի դնելով` համագործակցության, ազգային կուսակցություն և պահպանողական լինելու «առումներով»:
Եթե, իհարկե, ԵՌՊ-ն էլ չմերժի ԲՀԿ-ին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ