Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած մեր աղբյուրների` կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հոգնել է իր նախագահությունից ու հերթական անգամ որոշել է կուսակցության ղեկը թողնել: Հարցը դեռևս քննարկվել է հունիսին և սպասվում էր, որ մինչև հունիսի վերջ կուսակցության նախագահը կփոխվի: Մեզ անհայտ պատճառներով, սակայն, այն հետաձգվել է մինչև աշուն: Այսով հանդերձ սպասվում է, որ կուսակցությունը առաջիկայում համագումար կհրավիրի, որի ժամանակ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը կհրաժարվի յուր աթոռից: Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու րաֆֆիական շրջափուլն իրականում ավարտվել է. նա կարողացավ առաջադրվել, նույնիսկ կես միլիոնից ավելի ձայն հավաքել ու նախագահ ինքնահռչակվել: ՈՒ չնայած սրան, Րաֆֆի Հովհաննիսյանն աշնանը հեղափոխություն է խոստացել: Աշնան մեկ ամիսն անցավ, հեղափոխության հոտը դեռ չի գալիս: Ենթադրում ենք` «Ժառանգության» կուսակցապետը պարզապես մոռացել է նշել, որ հեղափոխությունը ոչ թե երկրում, այլ սեփական կուսակցությունում է լինելու:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ