Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՀՀԿ-ականները կհետևեն Բունդեսթագի ընտրություններին

ՀՀԿ-ականները կհետևեն Բունդեսթագի ընտրություններին
19.09.2013 | 12:23

ՀՀԿ պատվիրակությունն այսօր մեկնել է Գերմանիա՝ մայրաքաղաք Բեռլինում հետևելու Բունդեսթագի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների ընթացքին։ Պատվիրակության կազմում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

Այցի շրջանակում ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի «Քրիստոնեադեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության ընտրապայքարի ավարտական միջոցառմանը՝ կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպումներ կունենա ՔԴՄ կուսակցության գործընկերների և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ