Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Ժառանգությունը» վերադառնում է

«Ժառանգությունը»  վերադառնում է
28.07.2013 | 15:50

Աշունը խոստանում է լինել հետաքրքիր ու քաղաքական տեսանկյունից աղմկաշատ: Մինչ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է իր ամենուրբաթյա ակցիաները գլխավոր դատախազության շենքի մոտ, պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, հընթացս էլ հետևում տրանսպորտի գնի բարձրացման շուրջ ծավալվող ակցիաներին, Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակ նետեց բոլոր քաղաքական ուժերին համազգային կլոր սեղանի շուրջ հավաքվելու և համազգային հեղափոխություն անելու հերթական կոչը: Սրան էլ հաջորդել է «Ժառանգություն> կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, որ սեպտեմբերի 29-ին՝ թիվ 38 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սյունիքի մարզը, «Ժառանգությունն» առաջադրելու է իր սեփական թեկնածուին: Զարուհի Փոստանջյանը չի բացառել, որ հենց իրեն կարող են առաջադրել այս ընտրատարածքում, և ինքն էլ պատրաստ է հոժարակամ համաձայնել դրան, քանի որ... սիրում է Սյունիքի մարզը: Մինչ այս, իհարկե, «Ժառանգությունն» այլ ընտրատարածքներում էլ էր թեկնածուներ առաջադրում ՀՀԿ-ականների դեմ (հենց թեկուզ Ստյոպա Սաֆարյանի առաջադրումը Ավանում)՝այդպես էլ չկարողանալով հաղթել, և հիմա ուզում է կրկին փորձել: ՀՀ նախագահի այս տարվա ընտրություններից հետո շատերին էր թվում, թե վրա է հասել Րաֆֆի Հովհաննիսյանի կարիերայի մայրամուտը, և որ նա կլքի քաղաքական ասպարեզը: Սակայն Րաֆֆին ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է ամեն տեսակ անսպասելի քայլերի և թեժ իրավիճակներում իր «կլոր սեղանի» առաջարկներով, հանրային վայրերում հայտնվել-բարևելով կարող է թեկուզ առժամանակ շեղել ուշադրությունն առավել հրատապ ու կարևոր խնդիրներից: Եվ հիմա Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում թեկնածու առաջադրելու մտադրությունը հրապարակ նետելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հասկացնում է, որ ինքը պատրաստ է կրկին խառնել այլ քաղաքական ուժերի խաղաքարտերը, հարամել այլոց՝ ամենայն մանրակրկիտ կերպով արված քաղաքական հաշվարկները: Փույթ չէ, որ այս անգամ ևս կարող է պարտվել:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ