ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոր ՀՀՇ

Նոր ՀՀՇ
14.05.2013 | 13:17

Թեև շատերն արդեն պատմական արխիվ էին ուղարկել Հայոց համազգային շարժումը, սակայն պարզվում է, որ նախկին ՀՀՇ-ականներից ոմանք կուսակցությունը կորցնելու գաղափարի հետ ամենևին էլ համաձայն չեն: Այսօր Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի, Հովհաննես Իգիթյանի և Կարապետ Ռուբինյանի մասնակցությամբ տեղի է ունենալու ասուլիս, և հայտարարվելու է ՀՀՇ-ի վերագրանցման որոշման մասին:
Ակնհայտ է, որ սա նոր խմորումների առիթ է դառնալու նորաստեղծ ՀԱԿ-ի և նրանց մարտահրավեր նետած թիմակիցների միջև: Ի դեպ, մեկ այլ հարց էլ է ծառանում կոնգրեսականների առջև` արդյոք այս նոր միավորումն իրենց անդամներից շատերին չի՞ հրապուրի ու իր «թևի տակ» չի՞ առնի: Բոլոր դեպքերում, ամեն ինչ բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանի անվան շուրջ կառուցելը բոլորին չէ, որ հրապուրում է:
Եթե հաշվի առնենք նաև, թե ովքեր են վերակենդանացնում ՀՀՇ-ն, պարզ է դառնում, որ սա չի լինելու նախկին ՀՀՇ-ն, այստեղ ընդգրկված մարդկանց հայացքներն առավել «ժամանակակից» են ու «արևմտյան»:
Այնպես որ, առաջիկայում ՀԱԿ-ը ստիպված է լինելու պայքարել արդեն մի քանի ֆրոնտով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ