ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

"С корабля на бал"!

"С корабля на бал"!
06.05.2013 | 15:37

Չնայած նախօրոք հայտարարվել էր, որ այսօր տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ, սակայն վերջին պահին հետաձգել են այն (հիշեցնենք` պետք է տեղի ունենար հին կառաավարության նոր նշանակումը): Երբ տեղի կունենա ԳՄ-ն, առայժմ չգիտեն:
Այս հետաձգումը որոշ ՀՀԿ-ականների մոտ հույս է առաջացրել, թե հնարավոր է մի բան փոխվել է Սերժ Սարգսյանի պլաններում, ու նա, որպես անկանխատեսելի խաղացող, չի բացառվում, որ փոփոխություններ անի կառավարության կազմում, մանավանդ ավագանու ընտրությունների նման «փայլուն» արդյունքներից հետո: Այնուհանդերձ, գործից հասկացողները պնդում են, որ` ոչ:
«Դանդաղ շտապելու», համարյա չշտապելու, նույնիսկ կարելի է ասել, չշարժվելու քաղքաքականություն է իրականացվելու նաև ապագա քաղաքապետի հարցում:
Չնայած` էլ ո՞ւր:
ՀՀԿ-ն «մոնոպոլիստորեն» ու համբերատար սպասելու է, մինչև բոլոր կուսակցությունները բողոքարկեն ավագանու ընտրությունների արդյունքները, կայացվեն իրավական վճիռները, մի քանի հոգու «գլխուխ թռցվի» և կամ իր սեփական «քյարթ» թաթիկներով թռցնի, նոր հայտարարի, թե ով է իր քաղաքապետը:
«Գյուտ» այս դեպքում, հասկանալիորեն, նույնպես չի լինելու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ