Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

«Անգամ որպես հանցագործ իրենք չեն կարողանում կայանալ»

«Անգամ որպես հանցագործ իրենք  չեն կարողանում կայանալ»
26.04.2013 | 01:23

Թեև տեսակետ կա, որ ավագանու ընտրությունները քաղաքական չեն, բայց պարզից էլ պարզ է, որ այս ընտրությունները ֆիլտրելու են հայաստանյան թե՛ քաղաքական օրակարգը, թե՛ ողջ լանդշաֆտը:

Արդեն իսկ: Խորհրդարանական, նախագահական ընտրություններում համապատասխանաբար հինգ հարյուր հազար ձայն ստացած ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» այսօր խոր դեֆոլտի մեջ են, և տեղ-տեղ արդեն զիջում են ՕԵԿ-ին, որն ընդամենը հինգ տոկոս ձայն է ստացել խորհրդարանական ընտրություններում: Պատճառը պարզ է` գրագետ մարտավարություն, քաղաքապետի թեկնածուի ճիշտ ընտրություն, թիմի ամբողջական ներդրում:
Լոկ վիզուալ համադրումը` ԲՀԿ-«Ժառանգություն»-ՕԵԿ համամասնական ցուցակների առաջին համարն զբաղեցնող անձերի, արդեն իսկ ՕԵԿ-ի օգտին է:
Վարդան Օսկանյան-Արմեն Երիցյան: Ընկալելի լինելու առումով Օսկանյանը ոչ շահեկան վիճակում է` Երիցյանի` Երևանն այդպես և այդքան զգալու, «երանքային» թեկնածու լինելու առումով: Ինչը, ուզենք, թե չուզենք, լուրջ գործիքակազմ է:
Ընդ որում, եթե վերցնենք լոկ (բարև Ձեզ, պարոն Օսկանյան, Ձեր իմացած Լոկի մասին չէ խոսքը) այն հանգամանքը, որ այս ընտրություններում ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղի հայտ ներկայացրած ԲՀԿ-ի առաջին համարի կողքին կանգնած առաջնորդ այս պահին չկա, զի Ծառուկյանն Օսկանյանի հավեսը չունի, իր հոգսերն իրեն բավ են, Օսկանյանի իսկական «պապան» էլ «փարդի քամակից» չի բացահայտվելու, հանուն ավագանու ընտրությունների գա-կանգնի Օսկանյանի կողքին, թե` «Օսկանյա՛ն, դարդ մի անի, ես ստեղ եմ», էն էլ էն դեպքում, որ Օսկանյանը չի դառնալու… քաղաքապետ, եթե ԲՀԿ-ն «հաղթի»:
ՈՒստի հասկանալի է դառնում, թե ինչու շատ տեղերում ՕԵԿ-ն այսօր բավականին լուրջ առավելություն ունի ԲՀԿ-ի հանդեպ:
Նույնը «Ժառանգության» դեպքում. իրատեսական ու իրավաչափ չեն դրված խնդիրները: Դա է պատճառը, որ թե՛ մարտավարական, թե՛ իրատեսական, թե՛ քաղաքական, թե՛ անձնային առումներով ՕԵԿ-ը քարոզարշավի ընթացքում նրանցից բարձր նիշի վրա է հայտնվում:
Որովհետև, ի տարբերություն Րաֆֆու, որը, չգիտես ինչու, քարոզարշավի էս նեղ մաջալին վեր կացել-գնացել է մարզեր` իր թեկնածուին միայնակ թողնելով երևանցու հետ, Ծառուկյանն էլ կորցրել է ճամփեն Ծիծեռնակաբերդում, ՕԵԿ-ը շարունակում է դերաբաշխման նոն-ստոպ տարբերակ կիրառել և առաջ շարժվել:
Առաջին գիծը, ինչպես միշտ, պահում է Արմեն Երիցյանը: Ընդ որում, բավականին բրենդային մաներայով ու լեքսիկոնով. «Առաջարկում եմ երևանցիներով համախմբվել և ասել` մենք երևանցի ենք ու հպարտ ենք։ Հիմա ես առաջարկում եմ, ընտրվելու դեպքում, եռամսյակը մեկ հանդիպել։ Այս անգամ էլ կարող ա՞ ինձանից վախենաք։ Հետո՞, հո վախենալով չի։ Թաղապետն ո՞վ է, որ վախենում եք։ Հլը եկեք մտածենք, ինչ պետք է անի ձեզ թաղապետը։ Տղայականով վախացնի, մարդ ուղարկի ծեծի՞։ Կամ թաղի լակոտ-լուկուտները որ կան։ Անգամ որպես հանցագործ իրենք չեն կարողանում կայանալ, և մենք դրանցից վախենո՞ւմ ենք։ Ես վիրավորված եմ, իսկապես վիրավորված. եկեք համախմբվենք և երևանցու նամուսն ու թասիբը վերականգնենք»,- ասում է նա Էրեբունիում, դա, հիշենք, այն տարածքն է, որին կից «Թոխմախի գերեզմանոցներն» են։
Պայքարի «թիկունքը», ինչպես միշտ, պահում է ՕԵԿ քաղաքական թիմը: Առաջին հերթին նրա առաջնորդը: Նույնքան նրբագեղ մաներայով` Արթուր Բաղդասարյանը հարկ է համարում խոսելու այս փուլում իշխանությունների արած ամենաէական քայլի, նորերս ստեղծված մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի (որի ղեկավարն ինքն է) մասին` բացելով ընդամենը մեկ փակագիծ. «Մենք անհրաժեշտ ենք համարում հանրության օբյեկտիվ դժգոհությունը հարուցող ոլորտներում իրականացնել կտրուկ կադրային փոփոխություններ` ձերբազատվելու հղփացած, լճացած, հոգնած կադրերից»:
Դո՛ւ ասացիր: Խիստ սինխրոն: Թե՛ քո թիմին, թե՛ հանրության սպասելիքներին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ