ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.04.2013 | 00:05

Ահա Տիրոջ աչքը մեղավորների այդ թագավորության վրա է. «Ես դա պիտի վերացնեմ երկրի երեսից, սակայն չեմ ջնջի Հակոբի տունը,- ասում է Տերը։- Ահա ես հրաման եմ տալիս ձեզ, ո՛վ Իսրայելի տուն, ես պիտի ցրեմ ձեզ բոլոր ազգերի մեջ այնպես, ինչպես հեծանոցով ցորենն են զատում, և ոչ մի մանրուքը գետնին չի ընկնի։ Սրով պիտի վախճանվեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում էին, թե` «չարիքները չեն մոտենա մեզ, չեն հասնի մեզ վրա»։


Ամոսի մարգարեությունը, 9. 8-10

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ