ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.04.2013 | 00:03

Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պետք Տիրոջ օրը, այն խավար է և ոչ թե լույս։ Որպես թե մի մարդ փախչի առյուծից, մի արջ պատահի նրան, նա տուն փախչի, ձեռքը պատին հենի, և օձը խայթի նրան։ Չէ՞ որ խավար է Տիրոջ օրը և ոչ լուսավոր, աղջամղջային է, և լույսի ճաճանչ չկա նրա մեջ։ «Ատեցի, մերժեցի ձեր տոները և ձեր տարեկան հավաքների հոտը չեմ շնչի. և եթե ձեր ողջակեզներն ու զոհերը մատուցեք, չեմ ընդունի դրանք և չեմ նայի ձեր փրկության նշաններին։ Հեռացրո՛ւ ինձնից քո երգերի ձայնը, քո սրինգների նվագը ես չեմ լսի։ Թող հորդի իրավունքը ինչպես ջուր, և արդարությունը` ինչպես անհուն հեղեղ։
Ամոսի մարգարեությունը, 5. 18-24

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ