Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Արմեն Ռուստամյանը կոչ արեց շարժման առաջին հանգրվանը դարձնել Երևանի ավագանու ընտրությունները

Արմեն Ռուստամյանը կոչ արեց շարժման առաջին հանգրվանը դարձնել Երևանի ավագանու ընտրությունները
05.03.2013 | 19:49

Մարտի 5-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթ ունենալով` ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանն ասաց.

«Մեր պայքարը շարունակվում է, մենք միասին գնալու ենք առաջ:
Հրատապ անհրաժեշտություն է առաջացել անդրադառնալ ներկա փուլում շարժման դիմագրաված գլխավոր մարտահրավերներին: Նախ պետք է արձանագրել, որ իշխանությունները չեն պատրաստվում բավարարել հետընտրական իրավիճակի լիցքաթափմանն ողղված Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները: Մեկ անգամ ևս փաստվեց, որ իշխանությունները հոժարակամ երբեք չեն գնալու անհրաժեշտ զիջումների, առավելևս չեն զիջելու իշխանությունը: Դրան կարող է պարտադրել միայն քաղաքական զորեղ գործոնը` մեր ամբողջ համաժողովրդական շարժումը: Շարժման մաս կազմող քաղաքական, հասարակական ուժերի և շահագրգիռ բոլոր կողմերի խնդիրն է հստակ ձևակերպված նպատակների և խնդիրների շուրջ կազմակերպվել և կոնկրետ քայլերի ու գործողությունների միջոցով ընդլայնել և հզորացնել մեր սկիզբ առած շարժումը, ուստի օրվա հրամայականն է շարժման ճշգրիտ կազմակերպումը: Միանգամից հաջողության չհասնելը մեզ չպետք է հիասթափեցնի և վհատեցնի, այդպես էլ պայքարը լինում է, այլ մղի մեզ դրան հասնել աստիճանաբար, հանգրվան առ հանգրվան: Իշխանության միահեծան և մոնոպոլ դրվածքը սասանելու, շարժման ռեսուրսը մեծացնելու ցանկացած առիթ և հնարավորություն պետք է լիարժեք օգտագործել` հասնելու կոնկրետ, շոշափելի արդյունքի: Իսկ դա չի կարող պակաս ձեռքբերում համարվել շարժման համար: Հենց այդպիսի հանգրվանային հաջողություններն են քայլ առ քայլ մոտեցնելու շարժմանը իր հետապնդած նպատակին: Սա պայքար է լայն ճակատով` սկսած ամեն մեկից, թաղամասից, բնակավայրից, քաղաքից մինչև հանրապետության ամենաբարձր մակարդակները: Այս պայքարի մեջ մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր մասնակցությունը, տեսնել իր դերն ու նշանակությունը, իր անելիքն իմանալ: Այս պայքարն է, որ կհանգեցնի այնպիսի իշխանափոխության, որ ամբողջական կլինի, որ չի ավարտվի սոսկ մարդկանց փոփոխությամբ, ինչը մենք բազմիցս տեսել ենք և դրանից ժողովուրդը ոչինչ չի շահել, որն իսկապես կհաստատի ժողովրդի իշխանությունը և կերաշխավորի երկրում արմատական փոփոխությունների իրականացումը:
Այդպիսի առաջնահերթ քայլերի գործադրման ծրագիր ՀՅԴ-ն առաջարկել է, և մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է մեր ողջ ներուժը ներդնել դրա իրականացումը հաջողելու համար: Սակայն ժողովրդի այդպիսի տևական և աննահանջ պայքարն ապահովելու համար անհրաժեշտ է նախևառաջ ձևավորել շարժման ողնաշարը, նրա կազմակերպական կառույցը, սկսած կենտրոնական ղեկավարումից մինչև շարժման մարզային և համայնքային ստորաբաժանումների կազմավորումը: Ամեն համայնք, ամեն մարզ պիտի իր տեղում նպաստի շարժման հաջողությունը: Այսօր իշխանության հասնելու շարժման առաջին հանգրվանը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններն են: Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն ինչ կենտրոնացված է Երևանում, Երևանի քաղաքային իշխանությունը ձեռքբերելը շարժման համար վստահաբար կունենա վճռական նշանակություն: Դրանով մենք էապես կսասանենք իշխանության միահեծան դրվածքը, և իշխանությանը շատ ավելի լուրջ ու շատ ավելի էական զիջումներ կպարտադրենք: Այսպես ձևավորված և կազմակերպված շարժումն է, որ գործելով հանդարտ ուժի տրամաբանությամբ, հետզհետե թափ է հավաքելու, դառնալու է անկասելի և անպայմանորեն հասնելու է իր նպատակին, և մենք բոլորս ապրելու ենք մեր երազած Հայաստանում»:

Դիտվել է՝ 3357

Մեկնաբանություններ