14.12.2013|
15:32
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, երևում է, արժեքների սեփական ընկալումներն ունեն: Մասնավորապես, անկեղծությունն ու ազնվությունը կուսակցությունում շփոթում են այնպիսի հատկանիշների հետ, ինչպիսիք են սուտն ու կեղծիքը: ԲՀ կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը կայքերից մեկին ասել է, թե իր կուսակցությունը ժողովրդի միշտ եղել է «անկեղծ ու ազնիվ»: Իսկապես եթե ասվածը դիտարկենք ժողովրդի պատուհանից, ապա «Բարգավաճը» միշտ ազնիվ ու անկեղծ է եղել իր իսկ շահերի կոնտեքստում, որոնք երբևէ չեն համընկել ժողովրդի շահերի հետ: