ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
01.03.2013 | 00:20

Նա ի սկզբանե մարդուն ստեղծեց և նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։ Եթե կամենաս, կպահես պատվիրանները և հաճությամբ կպահպանես քո հավատը։ Քո առջև տերը կրակ և ջուր է դրել. որին կամենաս, կմեկնես քո ձեռքը։ Մարդու առջև են կյանքն ու մահը. ինչը հաճելի կթվա իրեն, կտրվի նրան։ Արդարև, մեծ է Տիրոջ իմաստությունը, նա հզոր է իր կարողությամբ և տեսնում է ամեն բան։ Նրա աչքն իրենից երկնչողների վրա է, և ինքը կիմանա մարդու բոլոր գործերը։ Նա ոչ մեկին չպատվիրեց ամբարշտություն անել և ոչ մեկին չքաջալերեց մեղանչել։

Սիրաքի իմաստությունը 15. 14-21

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ