ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.02.2013 | 00:02

Հույսդ քո ունեցվածքի վրա մի դիր և մի՛ ասա, թե դա բավական է ինձ։ Գերի մի՛ դարձիր քո անձին և քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստությամբ, մի՛ եղիր անձնապաստան և մի՛ ասա, թե` «Իմ ունեցվածքը շատ է»։ Մի՛ ասա, թե` «Ո՞վ կհաղթի ինձ» և մի՛ ասա, թե «Ով չարություն կանի ինձ», որովհետև Տերը քեզնից վրեժխնդիր կլինի։ Մի՛ ասա` «Մեղք գործեցի, բայց ի՞նչ եղավ ինձ»։ Տերը համբերատար է քո դարձի և քավության համար. քեզ անվախ մի՛ համարիր` մեղքերի վրա մեղքեր ավելացնելով։


Սիրաքի իմաստություն 5. 1-5

Դիտվել է՝ 1698

Մեկնաբանություններ