Լսեցե՛ք ինձ` ձեր հորը, որդինե՛ր, և արե՛ք այդպես, որպեսզի փրկվեք, քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։ Ով պատվում է հորը, քավում է իր մեղքերը, և ով հարգում է իր մորը, նման է գանձ դիզողի։ Ով պատվում է հորը, ինքն էլ կուրախանա իր որդիներով, և նրա աղոթքը լսելի կլինի։ Ով փառավորում է հորը, երկարակյաց կլինի։ Ով լսում է Տիրոջը, կհանգստացնի իր մորը և իր ծնողներին կծառայի այնպես, ինչպես տերերին։
Սիրաքի իմաստությունը 3. 2-8