Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Կուսակցությունների դասական դասակարգումն աջերի և ձախերի Հայաստանում բացակայում է»

«Կուսակցությունների  դասական դասակարգումն  աջերի և ձախերի  Հայաստանում բացակայում է»
18.01.2013 | 13:19

Քաղաքական վերջին զարգացումների շուրջ զրուցում ենք քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս-փորձագետ ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ։

-Առաջին անգամ նախագահական ընտրությունները Հայաստանում անցկացվում են լիակատար անտարբերության մթնոլորտում։ Ո՞րն է ստեղծված իրավիճակի պատճառը, և նման անտարբերության արմատավորումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։
-Ընտրապայքարի առումով, այո՛, 2008-ի նախագահական ընտրությունների համեմատ առաջիկայում սպասվում են շատ ավելի հանգիստ ընտրություններ։ Այնուամենայնիվ, նախագահական ընտրությունը թիվ մեկ քաղաքական իրադարձությունն է, և այն չի կարող ընթանալ լիակատար անտարբերության մթնոլորտում։ Բանն այն է, որ տեսակետների, դիրքորոշումների բախումը, քաղաքական բանակցություններն ու ինտրիգները տեղի են ունեցել մինչև ընտրապայքարի պաշտոնական մեկնարկը, և այդ գործընթացում առավել նախաձեռնող գտնվեցին իշխանությունները։ Արդյունքում տեղ բացվեց երկրորդ էշելոնի քաղաքական գործիչների և անհայտ թեկնածուների համար, որոնք հետապնդում են ոչ թե ընտրվելու, այլ քաղաքական դաշտում ներկայանալու և կայանալու խնդիր, ինչն էլ բուն ընտրական գործընթացը դարձնում է առավել կանխատեսելի։ Այս պարագայում անհրաժեշտ է, որ ընդդիմությունն առավել նախաձեռնող լինի, քանի որ հենց ակտիվ ընդդիմությունն է, որ միշտ կարողանում է իշխանություններին լարվածության մեջ պահել, ինչն ինքնին դրական երևույթ է։
-Քաղաքական վերջին զարգացումները իշխանությունների կողմից մրցակիցներին օտարելու, չեզոքացնելու միտում չունե՞ն, ըստ Ձեզ։
-Թե՛ Հայաստանում, թե՛ այլուր իշխանությունները միշտ ձգտել ու ձգտելու են թուլացնել մրցակիցներին և ամրապնդել իրենց դիրքերը։ Այլ հարց է, թե ով ինչ միջոցներ է կիրառում դրա համար, և որքանով են մրցակիցները դա թույլ տալիս։ Այսօր Հայաստանում ընդդիմությունը, ունենալով ներքին խնդիրներ, չի կարողանում արտաքնապես ճիշտ կազմակերպել իր գործունեությունը, իսկ դա ավելի է խորացնում նրա սոցիալական բազայի անտարբերությունն ու հուսահատությունը։
-Ո՞րն է Հայաստանում քաղաքական դաշտի սնանկության պատճառը։ Ինչո՞ւ Հայաստանում լուրջ քաղաքական սցենարներ չեն կիրարկվում։
-Հասարակության ընկալմամբ քաղաքական ուժերի միջև լուրջ գաղափարական և ծրագրային տարբերություններ չկան։ Կուսակցությունների դասական դասակարգումը աջերի և ձախերի` Հայաստանում նույնպես բացակայում է։ Այդ իսկ պատճառով քաղաքական դաշտում ծավալվող պայքարը, դրա համար կիրառվող միջոցներն ու մեխանիզմները չունեն լուրջ գաղափարական հիմնավորումներ։


Զրույցը՝
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ