12.07.2023|
01:09
Բարեխնամ և ամենակալ Աստված` Հայր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, աղաչում ենք Քեզ` երկարիր աներևույթ Աջդ և օրհնիր և Սուրբ Հոգուդ պարգևած սրբությամբ պահիր մեր երեխաներին, որպեսզի անարատ մնալով` Քո կամքը կատարեն և անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքին: ՈՒղղիր և Քո երկյուղի մեջ հաստատիր նրանց քայլերը, պահելով հնազանդ Քո լուսավոր պատվիրանների մեջ իրենց ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև պարգևիր խաղաղ և առանց մեղքի կյանք, որպեսզի հասունանալով և աճելով հասնեն մինչև խոր ծերություն, մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի շնորհներով և մարդասիրությամբ, որի հետ օրհնաբանում ենք նաև Քեզ, ով Հայր ամենակալ, կենդանարար Սուրբ Հոգուդ հետ միասին: