21.01.2014|
00:30
Արդարև, հենց սկզբից, երբ կործանվում էին ամբարտավան հսկաները, աշխարհի հույսը, ապավինելով լաստանավին և ղեկավարվելով քո ձեռքով, փրկվեց, որ աշխարհի վրա սերունդ լինի, քանզի օրհնյալ է այն փայտը, որով արդարություն է լինում, և անիծյալ է ձեռակերտ կուռքը, ինչպես նաև այն շինողը, որովհետև նա կերտեց, իսկ այս եղծանելին աստված անվանվեց։