-
27.02.2015|
00:02
Քեզ պատկանող, բայց օտար մարդու փոխ տրված բանը կպահանջես, բայց ինչ-որ եղբայրդ քեզ պարտք է, այն կզիջես։ Թող ձեր մեջ կարիքավորներ չլինեն, և քո Տեր Աստվածը քեզ օրհնի այն երկրում, որ քեզ է տալու իբրև ժառանգություն, որպեսզի տիրես դրան։
-
24.02.2015|
00:02
Երանի նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին. փորձանքի օրը տերը կփրկի նրան։ Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։
-
20.02.2015|
00:02
Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ»։ Բերանիս պահպանակ դրի, երբ մեղավորը հակառակվեց ինձ։
-
17.02.2015|
00:02
Արդարի քիչն ավելի լավ է, քան մեղավորների մեծ հարստությունը։ Ամբարիշտների բազուկները կխորտակվեն, և Տերն արդարներին հաստատ կպահի։ Նա գիտե անմեղների օրերը, նրանց ժառանգությունը հավիտյան կլինի։
-
13.02.2015|
00:02
Դեռ իրենց փշերը չզգացած՝ Աստված նրանց դժնիկի պես ողջ-ողջ պիտի այրի բարկությամբ։ Արդարը պիտի ուրախանա՝ տեսնելով հատուցումը, և ձեռքերն իր պիտի լվա մեղավորի արյան մեջ։
-
06.02.2015|
00:02
Արդարները Տիրոջն աղոթեցին, և Տերը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղություններից։ Տերը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, և նա փրկում է հոգով խոնարհներին։
-
03.02.2015|
00:02
Այդպես է ասում Տերը. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դեմ։
-
30.01.2015|
00:10
Եվ ահա ինձ ներկայացավ սերովբեներից մեկը՝ ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից։ Բերեց մոտեցրեց իմ բերանին և ասաց. «Ահա մոտեցրի քո շուրթերին. դա կհանի քո անօրենությունները և քո մեղքերը կսրբի քեզնից»։
-
27.01.2015|
00:01
Վա՜յ ձեր այդ հզորներին, որոնք գինի են ըմպում, և ձեր իշխաններին, որոնք խառնված թունդ օղի են խմում, որոնք կաշառքի համար արդարացնում են ամբարշտին և արդարի իրավունքն են գողանում։
-
23.01.2015|
00:02
Տասը լուծ եզան վարատեղը տալու է մեկ սափոր արդյունք, տասը արդու սերմանողը երեք գրիվ է հավաքելու։