Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.05.2015| 00:56
    Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թե արդարը պարտավոր է մարդասեր լինել, և բարի հույս ներշնչեցիր քո որդիներին, թե նրանց մեղքերին ապաշխարություն կտաս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.05.2015| 00:00
    Քեզ հետ է նաև իմաստությունը, որ գիտի քո գործերը, քեզ մոտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, և գիտեր, թե որն է հաճելի քո աչքին, ու որն է քո պատվիրաններին համապատասխան։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.05.2015| 00:01
    Իմաստությունը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հորը՝ միայնակ ստեղծյալին։ Նա փրկեց նրան իր հանցանքներից և զորություն տվեց նրան բոլորի վրա իշխելու։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.05.2015| 00:01
    Իմաստության շնորհիվ ես անմահություն պիտի գտնեմ և հավերժ հիշատակ թողնեմ իմ հետնորդների մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.05.2015| 09:01
    Նրա մեջ կա բանական հոգի, որ սուրբ է, միածին, բազմաբաշխ, նուրբ, դյուրաշարժ, պարզ, անարատ, հայտնի, անվրեպ, բարեսեր, արագ, անարգել, բարերար, մարդասեր, հաստատուն, զգուշավոր, անհոգ, ամենազոր, ամենահայաց և կարող՝ թափանցելու մտավոր, մաքուր և նրբին բոլոր բաների մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.05.2015| 00:01
    Ո՛վ իմ հայրերի Աստված և Տերդ ողորմության, դու ես, որ քո խոսքով ստեղծեցիր բոլորին և քո իմաստությամբ ձևավորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին, սրբությամբ ու արդարությամբ կառավարի աշխարհը և ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    28.04.2015| 00:01
    Ամեն բանի մեջ է քո անեղծ հոգին։ Դրա համար էլ մեղապարտներին հանդիմանում ես սակավ առ սակավ և հիշեցնելով, թե ինչ մեղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով՝ հավատան քեզ, Տե՛ր։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.04.2015| 00:01
    Դրա համար էլ աղոթելով խնդրեցի, և ինձ իմաստություն տրվեց, կանչեցի առ Աստված, և իմաստության հոգի եկավ իմ մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.04.2015| 00:01
    Ես ինքս էլ մահկանացու մարդ եմ բոլորի նման և նախաստեղծ հողածնի ծնունդ։ Ես ևս մարմին եմ առել մոր որովայնում տասնամսյա ժամանակի մեջ՝ մածվելով արյամբ տղամարդու սերմից և համատեղ քնի ցանկալի հաճույքից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.04.2015| 00:01
    Իսկ թե ի՞նչ է իմաստությունը և ինչպե՞ս է ծագել այն, ես կպատմեմ։ Ես չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները, այլ այն կքննեմ արարածների ստեղծման սկզբից և կբացահայտեմ նրա իմացությունը։