Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    11.09.2015| 00:01
    Շնացողների որդիները լինելու են պակասավոր, և պիտի ոչնչանա ապօրինի անկողնու զավակը։ Եվ եթե նույնիսկ երկարակյաց էլ լինեն, ոչնչություն են համարվելու.
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.09.2015| 00:01
    Մեր առջև՝ մեր խորհուրդների հանդիմանությունն է նա։ Ծանր է մեզ համար նաև նրան տեսնելը, որովհետև նրա կյանքը նման չէ ուրիշների կյանքին, և այլազան են նրա վարքի շավիղները։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    31.07.2015| 00:14
    Այդպես խորհեցին և խաբվեցին ամբարիշտները, որովհետև նրանց կուրացրել էր իրենց չարությունը։ Չճանաչեցին Աստծու խորհուրդները և չակնկալեցին ո՛չ սրբության վարձը և ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիվը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    28.07.2015| 00:35
    Նախանձախնդիր ականջը լսում է ամեն բան, և քրթմնջյունն ու շշնջյունն անգամ չեն մնա ծածուկ։ ՈՒստի այսուհետև զգո՛ւյշ եղեք անօգուտ քրթմնջյունից և բամբասանքներից խնայեցե՛ք ձեր լեզուն, որովհետև գաղտնի շշնջյունը զուր չի անցնի, և ստախոս բերանը կսպանի հոգին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.07.2015| 00:01
    Անուղղա մարդիկ այսպես խորհեցին իրենց սրտի մեջ՝ ասելով. «Մեր կյանքը կարճ է և ցավերով լի. և երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկություն չկա, և չկա մեկը, որ վերադարձած լինի մահվան գերեզմանից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.07.2015| 00:02
    Իմաստուն և մարդասեր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետև Աստված վկա է նրա ներքին ցանկություններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է և նրա լեզվի ունկնդիրը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.07.2015| 00:03
    Սիրեցե՛ք արդարությունը, երկրի՛ դատավորներ։ Բարի՛ խորհեցեք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտրեցե՛ք նրան։
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.07.2015| 00:02
    Հոգևոր օրհնությամբ օրհնի՛ր, Քրիստոս Աստված մեր, Քո ծառաների կերակուրներն ու ըմպելիները, նաև հոգու և մարմնի առողջություն շնորհիր, որպեսզի, պարկեշտությամբ վայելելով այս մարմնավոր բարիքները, Քո բոլոր սրբերի հետ հաղորդակից լինենք անանց բարիքներիդ և երկնքի արքայությանդ: Եվ գոհությամբ փառավորենք Քեզ Հոր և Ամենասուրբ Հոգուդ հետ, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.07.2015| 00:01
    Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.07.2015| 00:05
    Ո՛վ արյան քաղաք, բոլորովին սուտ, անիրավությամբ լի, ուր որսը պետք է փնտրվի։ Հարվածների ձայն, անվի շարժման ձայն, կառքերի շաչյուն, հեծյալների դոփյուն, զենքի փայլ, սուսերի շող, վիրավորների թավալգլոր անկում, հաշիվ չկար նրա ժողովուրդներին։