Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.11.2016| 00:02
    Մի՛ խանդիր սրտակից կնոջդ և չար խորհուրդներ մի՛ հարուցիր քո նկատմամբ։ Քո սիրտը կնոջ մի՛ տուր, որպեսզի նա չիշխի քեզ վրա։ Մի՛ ընդառաջիր բոզ կնոջը, որպեսզի հանկարծ նրա որոգայթների մեջ չընկնես։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    28.10.2016| 00:01
    Իր վաղամեռիկ որդու տարաժամ մահվան սգով թախծող մի հայր շինել տվեց նրա արձանը և արդեն մահացած այդ մարդուն մեծարեց որպես աստված և իր հպատակներին ավանդ թողեց գաղտնի ծեսեր և ընծաներ մատուցել։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.10.2016| 00:02
    Որքա՜ն ավելի լավ է հանդիմանել, քան ինքն իր մեջ զայրանալ։ Ով բռնությամբ է դատ անում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կույսի կուսությանը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.10.2016| 00:02
    Քննի՛ր բարեկամիդ, գուցե ոչնչով նա չի մեղանչել։ Իսկ եթե մեղանչել է, դարձյա՛լ զգուշացրու, որպեսզի բարեկամությունը հաստատ մնա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    18.10.2016| 00:02
    Մի՛ հոժարիր խոսքդ կրկնել ո՛չ բարեկամին և ո՛չ թշնամուն։ Եթե ներսդ մեղքեր չունես, բնավ մի՛ ասա ուրիշին, քանզի նա կլսի և կզգուշանա քեզնից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.10.2016| 00:02
    Որդյա՛կ, անձնատուր մի՛ եղիր հեշտասիրությանը և թշնամիներից ոտնակոխ չես լինի։ Մի՛ ուրախացիր փափուկ կյանքով և մի՛ կապվիր դրա հետ։ Գրավ դրած և պարտք վերցրած փողերով մի՛ աղքատացիր, քանզի հարբեցող մշակը նույնպես հարստության չի հասնի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    11.10.2016| 00:03
    Խոսելուց առաջ մտածի՛ր և դեռ չհիվանդացած՝ հո՛գ տար քո մասին. նախքան Տիրոջ դատաստանը քննի՛ր քո անձը և նրա այցելության ժամանակ ողորմություն կգտնես։ Մեղանչելու ժամանակ ցո՛ւյց տուր, որ դարձի ես գալիս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.10.2016| 00:03
    Որդյա՛կ, քո բարիքին արատ մի՛ խառնիր և քո տվածներին՝ տրտմության խոսքեր։ Մի՞թե ցողը չի զովացնում տոթը. այդպես էլ լավ խոսքն ավելի լավ է, քան նվերը։ Շնորհալի մարդը երկուսն էլ ունի։ Հիմարն ապերախտությամբ նախատում է, և չարակամ մարդու նվերը արցունք է բերում աչքերին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    04.10.2016| 00:03
    Տերը մարդուն ստեղծեց հողից և դարձյալ նրան վերադարձրեց հողին։ Նա մարդկանց տվեց հաշված օրեր ու ժամանակներ և նրանց իշխանություն տվեց այն ամենի վրա, ինչ կա երկրում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.09.2016| 00:02
    Քանզի թե՛ ողորմությունը, թե՛ բարկությունը Նրանն են։ Նա հզոր է ինչպես իր ներման, այնպես էլ իր բարկությունը թափելու մեջ. որքան մեծ է Նրա ողորմությունը, այնքան էլ մեծ է Նրա հանդիմանությունը։